Ռոհանի․ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը՝ Իրանի վճռական պատասխանն է համաշխարհային իմպերիալիզմի դավադրություններին»
https://parstoday.ir/hy/news/iran-i120248-Ռոհանի_Հանքարդյունաբերության_ոլորտի_զարգացումը_Իրանի_վճռական_պատասխանն_է_համաշխարհային_իմպերիալիզմի_դավադրություններին
Հղում անելով Իրանի հանքարդյունաբերության ոլորտում արձանագրված հաջողությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներին, Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է․ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը՝ Իրանի աշխատավորների, ճարտարագետների ու տնօրենների վճռական պատասխանն է համաշխարհային իմպերիալիզմի ճնշումներին ու սադրանքներին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2020 12:48 Asia/Tehran
  • Ռոհանի․ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը՝  Իրանի վճռական պատասխանն է համաշխարհային իմպերիալիզմի դավադրություններին»

Հղում անելով Իրանի հանքարդյունաբերության ոլորտում արձանագրված հաջողությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներին, Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է․ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը՝ Իրանի աշխատավորների, ճարտարագետների ու տնօրենների վճռական պատասխանն է համաշխարհային իմպերիալիզմի ճնշումներին ու սադրանքներին»։

Իրանի Քերման նահանգում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած  պղնձի արդյունաբերության ազգային նախագծերի շահագործման արարողության ժամանակ, ընդգծելով երկրի արտադրանքներում, ներառյալ հանքարդյունաբերության ոլորտում հումքի վաճառքը կանխելու անհրաժեշտությունը, նախագահ Ռոհանին նշել է. «Չնայած կորոնավիրուսի պանդեմիային և պատժամիջոցների պայմաններին, Իրանը ժողովրդի կարիքները հոգալու և արտադրության զարգացման ուղղությամբ շարժվելու համար պետք է ընդլայնի իր արտադրության ծավալները»։

Ռոհանին նաև բարձր է գնահատել 2019 թվականին  իրանցի երիտասարդ մասնագետների  կողմից մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ պղնձի արտահանումը՝ չնայած պատժամիջոցների նոր փուլի հետևանքով օտարերկրացիների մասնակցության դադարեցմանը:

Իրանի նախագահը հանքերը համարել է կառավարության հիմնական ակտիվներից մեկը՝ արտադրության թռիչքի համար: