Ռոհանի. «Իրաքում քաղաքական կայունությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i120664-Ռոհանի._Իրաքում_քաղաքական_կայունությունը_մեծ_նշանակություն_ունի_տարածաշրջանի_համար
ԻԻՀ նախագահը, գոհունակություն հայտնելով Իրաքում նոր կառավարություն ձևավորվելու կապակցությամբ, ասել է. «Իրաքում քաղաքական կայունությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար և անշուշտ այս գործընթացը խթանելու է տարածաշրջանում այս երկրի մեծ դերակատարության վերականգնումը»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մայիս 18, 2020 14:02 Asia/Tehran
  • Ռոհանի. «Իրաքում քաղաքական կայունությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար»

ԻԻՀ նախագահը, գոհունակություն հայտնելով Իրաքում նոր կառավարություն ձևավորվելու կապակցությամբ, ասել է. «Իրաքում քաղաքական կայունությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար և անշուշտ այս գործընթացը խթանելու է տարածաշրջանում այս երկրի մեծ դերակատարության վերականգնումը»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրն Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ հեռախոսազրույցում ասել է. «Թեհրանի սկզբունքային քաղաքականությունը կամրապնդի Բաղդադի հետ բազմակողմ համագործակցությունն ու հարաբերությունը»:

«Իրանն ինչպես անցյալում կկանգնի Իրաքի կառավարության ու ժողովրդի կողքին, ցանկանալով, որ  պահպանվի Իրաքի ինքնիշխանությունը: Իսկ օտարերկրյա ուժերը չեն միջամտելու այդ երկրի ժողովրդի ու կառավարության ներքին գործերին». հավելել է նախագահ Ռոհանին:

Հեռախոսազրույցում Բարհամ Սալեհը  դրական է գնահատել Թեհրան-Բաղդադ հարաբերությունները, ընդգծելով, որ Իրանի ու Իրաքի պատասխաանտուները ջանքեր կգործադրեն երկկողմ հարաբերությունների   զարգացման ուղղությամբ:

Անդրադառնալով տարածաշրջանում օտարերկրյա  ավերիչ միջամտություններին, Իրաքի նախագահն ասել է. «Արևմտյան Ասիան այլևս չի կարող հանդուրժել նոր ճգնաժամեր, ուստի արագ պետք է վերջ տրվեն տարածաշրջանում օտարերկյա միջամտություններին: