Հուլիս 05, 2020 09:09 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանն առնվազն 6 անգամ ակտիվացրել է  ՀԳՀԾ-ում վեճերի լուծման մեխանիզմը

Իրանի ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը, հուլիսի 4-ին Թվիթերում արած գրառման մեջ անդրադարձել է Իրանի կողմից ՀԳՀԾ-ում առկա վեճերի լուծման մեխանիզմի ակտիվացմանն ուղղված քայլերին:

Twitter- ի հաղորդագրության մեջ Զարիֆը գրել է. «Մի հավատացեք քարոզչական հայտարարություններին: Իրանը մինչ այժմ առնվազն վեց անգամ ակտիվացրել է ՀԳՀԾ-ում առկա  վեճերի լուծման մեխանիզմը՝ կապված ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորորությունները խախտելու հետ»:

Զարիֆը նշել է նաև վեճերի լուծման մեխանիզմի ակտիվացման ժամկետները: Ըստ այդմ, վեճերի լուծման մեխանիզմն ակտիվացել է

2016թ դեկտեմբերի 16-ին՝ կապված Միացյալ Նահանգների կողմից թույլ տրված  խախտումների հետ

2018թ մայիսի 10-ին՝ կապված Միացյալ Նահանգների կողմից թույլ տրված խախտումների հետ

2018 թվականի հունիսի 17-ին` կապված Միացյալ Նահանգների կողմից թույլ տրված  խախտման հետ

2018թ նոյեմբերի 6-ին՝  կապված Միացյալ Նահանգների և եվրոպական եռյակի կողմից թույլ տրված  խախտումների հետ

2019 թվականի մայիսի 8-ին` կապված Միացյալ Նահանգների և եվրոպական եռյակի կողմից թույլ տրված  խախտումների հետ

2020 թվականի հուլիսի 2-ին` կապված եվրոպական երեք երկրների կողմից թույլ տրված խախտումների հետ:

Գրառման վերջում, Զարիֆը հավելել է, որ առաջիկայում կհրապարակի վերոնշյալ դեպքերի կապակցությամբ իր բոլոր նամակները:

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին եվրոպական եռյակի՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից ներկայացված հակաիրանական բանաձևի ընդունումից հետո, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելին ուղղված նամակում, ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը   եվրոպական երկրներից պահանջել է գործարդել ՀԳՀԾ-ի 36-րդ հոդվածը և եվրոպացիների կողմից իրենց պարտավորությունների նկատմամբ անհավատարմության հարցը քննել համատեղ հանձնաժողովում:  

Պիտակ