Ամիր Աբդոլլահյան. Իսրայելը պատրաստում է ծրագիր Սաուդյան Արաբիան կազմալուծելու համար
Միջազգային հարցերով Իրանի Իսլամական խորհրդարանի նախագաի հատուկ օգնականն ասել է. «Սիոնիստական ռեժիմը Սաուդյան Արաբիան բաժանելու ծրագիր է կազմում»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ուրբաթ օրը Թվիթերում անդրադառնալով արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու Սիոնիստական ռեժիմի ջանքերին, գրել է.«Սիոնիստների հետ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորումը կապված է միայն ԱՄԷ-ի ու Աբու Դաբիի դավաճանության հետ այլ ոչ թե այլ էմիրությունների»:
Ամիր Աբդոլլահիանը հավելել է. «Սիոնիստական ռեժիմի հետախուզական գործակալության (Մոսադ) ղեկավարի Մանամա կատարած այցի ընթացքում Բահրեյնի Ալ Խալիֆայի և Սաուդիան Արաբիայի Ալ Սաուդը պարզապես ԱՄՆ-ի և Բրիտանիայի խամաճիկներն էին»:
Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է կարգավորել արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունները:
Այդ կապակցությամբ ԱՄԷ-ի և Բահրեյնի արտգործնախարարները սեպտեմբերի 15-ին, դավաճանելով Պաղեստինի ժողովրդի պայքարին, Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ համաձայնագիր ստորագրեցին Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման մասին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio