Նոյեմբեր 19, 2020 09:35 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Մարդու իրավունքների վերաբերյալ Կանադայի կառավարության  բանաձևն անհիմն մեղադրանքների կրկնություն է

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ մարդու իրավունքների վերաբերյալ Կանադայի կառավարությանկողմից ՄԱԿ-ին ներկայացված բանաձևի նախագիծը իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների վրա հիմնված անհիմն մեղադրանքների կրկնություն է և զուրկ իրավական հիմքերից:

 ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սաիդ Խաթիբզադեն հավելել է. «Ցավալի է, որ որոշ երկրներ, այդ թվում` Կանադան, օգտագործում են մարդու իրավունքները և միջազգային մեխանիզմները` որպես իրենց քաղաքական ամբիցիաներն ու նպատակներն առաջ տանելու գործիք»:

Նա հավելել է, որ նման ոչ կառուցողական գործողությունները ոչ միայն չեն նպաստում մարդու իրավունքների կարգավիճակի և դրանց նկատմամբ հարգանքի պահպանմանն այլ ավելի են սրում անկախ պետությունների վերաբերյալ գոյություն ունեցող բացասական կարծրատիպերը և քաղաքական պիտակավորումները:

Խաթիբզադեն նշել է. որ հակաիրանական բանաձևի աջակիցները հետապնդում են հատուկ նպատակներ: Նրա խոսքերով. «Կանադան, մարդու իրավունքների պաշտպանության հարցում հեղինակազրկված մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի ու Բահրեյնի հետ միասին, փորձում է Իրանի ժողովրդին մարդու իրավունքների վերաբերյալ դասեր տալ, ինչն ամոթալի է»:

Նա Կանադայի պաշտոնյաներին կոչ է արել գնահատել իրենց անմարդկային գործունեույթունը երկրի ներսում ու դրսում, դադարեցնելով բնիկների համակարգված ցեղասպանությունը և պատասխան տալ, թե ինչու են համագործակցում Եմենի ու Պաղեստինի ժողովուրդների դեմ ուղղված Սաուդյան Արաբիայի հակամարդկային հանցագորոծություններում:

Պիտակ