Նոյեմբեր 19, 2020 12:21 Asia/Tehran
  • Իրանի բանակ.«Իրանի ազգային շահերի դեմ որևէ գործողություն թույլ չենք տա»

Նշելով որ մանրազնին վերահսկվում են ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերը Իրանի բանակի ցամաքային ուժերի փոխհրամանատարն ասել է.«Իրանի ազգային շահերի դեմ որևէ գործողություն թույլ չենք տա ահաբեկիչներին»:

Հինգշաբթի օրը, Իրանի սահմանային տարածքներում ահաբեկչական խմբերի ներկայության մասին լուրերի ու լուսանկարների տարածումից հետո բրիգադային գեներալ Նոզար Նեմաթին ասել է.«ԻԻՀ-ի ուժերը մանրազնին վերահսկում են Իրանի դեմ ուղղված բոլոլր տեղաշարժերն ու սպառնալիքները և դրանց համապատասխան նախագծվում են տարբեր քայլեր»:

Գեներալ Նեմաթին Իրանի ժողովրդի ու սահմանների անվտանգությունը համարել է Իրանի բանակի ու մյուս զինված ուժերի կարմիր գիծը, ասելով.«Խստորեն կհակադարձենք այն անապահովություններին ու տեղաշարժերին, որոնք կսպառնան Իրանի սահմանների անվտանգությանը, այնպես որ դրանց հեղինակները կզղջան իրենց արածի համար»:

Պիտակ