Նոյեմբեր 23, 2020 16:39 Asia/Tehran
  • Իրանի դատական իշխանության ղեկավար. Մարդու իրավունքները միջոց են դարձել անկախ երկրներին ճնշելու համար

Նշելով, որ Կանադան խախտում է մարդու իրավունքները և ապաստան է դարձել հանցագործների ու բարոյալքվածների համար, Իրանի դատական իշխանության պետն ասել է.«Երկրները գիտակցում են, որ մարդու իրավունքները միջոց են դարձել անկախ երկրներին ճնշելու համար»:

Երկուշաբթի օրը, դատական իշխանության գերագույն խորհրդի նիստում, Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ասել է.«Մեծ թվով երկրներ դեմ էին Կանադայի կողմից  ՄԱԿ-ին ներկայացված հակաիրանական մարդու իրավունքների բանաձևին և ինչպես միշտ ԱՄՆ-ը, Սիոնիստական ռեժիմն ու որոշ արևմտյան պետություններ են հովանավորել այն»:

Նշելով, որ Իրանը կրոնական ուսուցումների համաձայն հարգում է մարդու իրավունքները, Իրանի դատական իշխանության ղեկավարնասել է.«Կանադան ինքը մարդու իրավունքների խախտող է և ապաստան է դարձել հանցագործների ու բարոյալքվածների համար»:

Նշելով, որ ՄԱԿ-ում հակասություններ են առաջացել թմրաբիզնեսի դեմ ԻԻՀ պայքարի կապակցությամբ, Ռեիսին հավաստիացրել է, որ եթե Իրանը չպայքարի թմրանյութի մաքսանենգության դեմ, Եվրոպան ու ԱՄՆ-ը լցվելու են թմրանյութով:

 

 

Պիտակ