Նոյեմբեր 29, 2020 09:49 Asia/Tehran
  • Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ միջուկային գիտնականները կշարունակեն երկրի հզորացման  ուղին

Իրանցի միջուկային գիտնական Մաջիդ Շահրիարիի սպանության տարելիցի կապակցությամբ հրապարակված ուղերձում, կազմակերպությունը հայտարարել է. «Միջուկային գիտնականներն Իրանի իսլամական համակարգի ծրագրերի ու ռազմավարության վրա, հպարտությամբ կշարունակեն երկրի հզորացման ուղին»:

Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի միջուկային գիտությունների ու տեխնոլոգիաների պրոֆեսոր Մաջիդ Շահրիարին սպանվեց 2010 նոյեմբերի 29-ին՝ ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի հետ կապված ահաբեկիչների իրականացրած գործողության հետևանքով:

Շաբաթ  օրը, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության թվիթերյան օգտահաշվում արված գրառման մեջ ասված է. «2010թ. նոյեմբերի 29-ը Իրանի թշնամիների կողմից միջուկային գիտնականի և Իրանում ուրանի 20 տոկոս հարստացման ծրագրի հիմնադրի անմարդկային սպանության օրն է»:

Գրառման մեջ նաև ասված է. «Նահատակ Շահրիարին, իր գիտելիքներով ու անգնահատելի հավատքով, Իրանի թշնամիների պարտությունը նվիրեց երկրին»:

2010- 2012թթ Իրանի թշնամիները սպանել են իրանցի միջուկային գիտնականներ  Մուստաֆա Ահմադի Ռոշանին, Մասուդ Ալի Մոհամադիին, Մաջիդ Շահրիարիին և Դարիուշ Ռեզաինեժադին:

Իսկ սույն թվականի նոյեմբերի 27-ին, ահաբեկչական գործողության հետևանքով, սպանվեց իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն:

Պիտակ