Խաթիբզադե. Վահաբիականությունն ատելության և ահաբեկչության աղբյուրն է թե՝ տարածաշրջանում, թե՝ դրանից դուրս
https://parstoday.ir/hy/news/iran-i129230-Խաթիբզադե._Վահաբիականությունն_ատելության_և_ահաբեկչության_աղբյուրն_է_թե_տարածաշրջանում_թե_դրանից_դուրս
Արձագանքելով Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի պահանջին ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է. «Արևմտյան Ասիայի տարածաշրջանի բոլոր ահաբեկչական խմբավորումները վերապատրաստվում են Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցության ներքո գործող կենտրոններում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 04, 2020 09:46 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Վահաբիականությունն ատելության և ահաբեկչության աղբյուրն է թե՝ տարածաշրջանում, թե՝ դրանից դուրս

Արձագանքելով Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի պահանջին ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է. «Արևմտյան Ասիայի տարածաշրջանի բոլոր ահաբեկչական խմբավորումները վերապատրաստվում են Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցության ներքո գործող կենտրոններում»:

Վերջերս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջոբեյրը Թվիթերում գրառում էր կատարել այն մասին, որ Իրանի գործողությունների հետևանքով, սպանվել են այդ երկրի մեծ թվով քաղաքացիներ: 

«Տասնամյակներ շարունակ գաղութային տերությունների կողմից սնուցվող վահաբիզմը կույր նախապաշարումների, ատելության և ահաբեկչության միակ աղբյուրն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և դրանից դուրս», - հինգշաբթի օրն իր թվիթերյան օգտահաշվում արած գրառման մեջ նշել է  Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:

Նա հավելել է. «Որքան էլ սաուդցիները փորձեն թաքցնել այս դառը ճշմարտությունը և Եմենում իրականացրած հանցագործություններն ինչպես նաև Խաշողջիի սպանությունը, դա նրանց չի հաջողվի»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ սաուդցիների վերջին քայլը պաղեստինցիների դեմ պետական ​​ահաբեկչություն հիմնական հովանավորի (Իսրայել) կողքի կանգնելն է: Նա հավելել է. «Լարվածության քաղաքականությունն այլևս չի գործում և սաուդցիները պետք է այն փոխեն»: