Փետրվար 22, 2021 10:03 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ն պետք է կատարի փոխհատուցող քայլեր և  հավատարիմ մնա ՀԳՀԾ-ին

Իրանի ԱԳ նախարարը կիրակի օրը հայատարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իրականացնի փոխհատուցող քայլեր, հավատարիմ մնա ՀԳՀԾ-ին և կատարի իր ստանձնած պարտավորությունները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է. «Գոյություն ունի առաջ գնալու մեկ միջոց, տրամաբանական հերթականությամբ՝ #պարտավորություն_քայլ_հանդիպում»:

Նա հավելել է, որ պատժամիջոցների չեղարկման դեպքում, Իրանն անիմիջապես կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը:

Կիրակի օրը, ՄԱԳԱՏԷ-ի գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Թեհրան կատարած այցին զուգահեռ, Իրան Պրես լրատվական գործակալությանը տված հարցազրուցյում, Զարիֆն ասել էր. «Եթե ՀԳՀԾ անդամ երկրները կատարեն իրենց հանձնառությունները, Իրանը կմասնակցի համաձայնագրի վերականգմանն ուղղված բանակցություններին»:

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին, կիրակի օրը, Թվիթերի իր միկրոբլոգում անդրադառնալով Սալեհիի և Գրոսսիի բանակցություններին, գրել է. «Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն արդյունավետ բանակցություններ են ունեցել ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Բանակցությունների արդյունքները կհրապարակվեն այսօր երեկոյան»:

Պիտակ