ԻԻՀ մեծարգո առաջնորդ. «Կորոնավիրուսի դեմ պայքարը երկրի առաջին և ամենահրատապ խնդիրն է»
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հեռուստատեսային ելույթի ժամանակ ասել է. «Կորոնավիրուսի դեմ պայքարը երկրի առաջին և ամենահրատապ խնդիրն է»:
Չորեքշաբթի օրը հեռուստատեսային ելույթում, խոսելով կորոնավիրուսի համավարակի ահագնացող վտանգի մասին, Այաթոլլահ Խամենեին ընդգծել է կորոնավիրուսի փոխակերպման ու մուտացիայի դեմ պայքարելու և պաշտպանական նոր ու ամուր միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
«Իրոք շատ ցավալի է մեկ օրում ավելի քան 500 մարդու մահանալը և նրանց ընտանիքների սգի մատնվելը և տասնյակ հազարավոր մարդկանց կորոնավիրուսով վարակվելն ու բուժման հետ կապված խնդիրներ ունենալը»,- հավելել է գերապատիվ առաջնորդը:
Նա դրական քայլ է գնահատել այս խնդրի հետ կապված առաջարկներ ներկայացնելու և որոշում կայացնելու մասին նախագահ Ռայիսիի ներկայացրած մեկշաբաթյա վերջնաժամկետը: Նա ասել է.«Նշանակված ժակետին արդյունքները մանրակրկիտ ծանր ու թեթև անել և յուրաքանչյուր անհրաժեշտ քայլի համար, կտրուկ որոշում կայացնել, ապա իրագործել այն»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.«Ես ի սրտե շնորհակալ եմ բժիշկներին, բուժքույրերին և բուժանձնակազմին, ովքեր իրոք պայքարում են Աստծո ճանապարհին, չնայած հիմնական շնորհակալությունն ուղղված է Բարձրյալն Աստծուն»:
Երկրի պաշտոնյաներին ուղղված իր հաջորդ հանձնարարականում, նա կարևորել է պատվաստանյութերի ապահովման հարցը, ասելով.«Պատվաստանյութը, լինի դա ներմուծված, թե ներքին արտադրություն, պետք է ապահովվել կրկնակի ջանքերով և հնարավորինս ցանկացած եղանակով և տրամադրել բոլոր մարդկանց»:
Իր ելույթի մեկ այլ հատվածում Գերագույն առաջնորդը խոսքն ուղղելով ժողովրդին ասել է.«Խնդրի մի մասը պայմանավորված է հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ: Սիրելի ժողովուրդը պետք է առաջին ամիսների նման, նույն զգայնությամբ փորձի պահպանել հակահամաճարակային կանոնները ,որպեսզի չվտանգվի իր և ուրիշների կյանքը»:
Նշելով, որ Իմամ Հոսեյնի հիշատակին նվիրված սգո արարողությունները աստվածային բարիք ու օրհնանք են, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Ժողովուրդը և երկիրը նման օրհնության կարիք ունի, սակայն այդ արարողությունների անցկացման ժամանակ, բոլորը պետք է փորձեն ամենայն ուշադրությամբ պահպանել հակահամաճարակային կանոնները»: