Օգոստոս 27, 2021 20:06 Asia/Tehran
  • Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի և Իրանի արտաքին գործերի նախարարի հեռախոսազրույցը

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ՝ տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ:

Ուրբաթ օրը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելը, հեռախոսազրույց է ունեցել Հոսեյն Ամիր Աբդուլահյանի հետ, շնորհավորելով նրան Իրանի ԱԳ նախարար ընտրվելու կապակցությամբ և հայտարարել է Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու Եվրամիության պատրաստակամության մասին:

Անդրադառնալով Եվրամիության դերին որպես ՀԳՀԾ-ի և Վիեննայի բանակցությունների համակարգող, Բորելը հույս է հայտնել, որ Վիեննայի հաջորդ հանդիպումը կսկսվի հնարավորինս շուտ Իրանի նոր կառավարության ձևավորմամբ և Թեհրանի կողմից  ամսաթվի հայտարարությամբ:

Ընդգծելով Թեհրանի կառուցողական փոխազդեցությունը բոլոր երկրների հետ և հավասարակշռված դիվանագիտության շրջանակներում երկխոսությունը՝ Իրանի արտգործնախարարը հավելել է. «Իրանի համար ընդունելի է այն բանակցությունը, որն ունի շոշափելի և գործնական արդյունքներ և ուղեկցվում է ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությամբ»:

Ամիր Աբդոլլահյանը միջուկային հարցերով Իրանի Իսլամական խորհրդարանի հաստատած օրենքը պարտադիր համարեց Իրանի կառավարության համար և հավելել. «Ցանկացած բանակցության ընթացքում ՀԳՀԾ-ի կողմերի իրական գործողությունները պետք է ապացուցվեն իրենց պարտավորություններին համապատասխան»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ