Սեպտեմբեր 10, 2021 16:45 Asia/Tehran
  • Բարձրացվում է այլ երկրների հետ  ռազմական պատրաստության ոլորտում Իրանի բանակի համագործակցության մակարդակը

ԻԻՀ բանակի պատրաստվածության հրամանատարի տեղակալը հայտարարել է, ռազմական պատրաստության ոլորտում այլ երկրների հետ Իրանի բանակի համագործակցության ընդլայնման մասին:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի պատրաստվածության հրամանատարի տեղակալ բրիգադային  գեներալ Ալիռեզա Շեյխն ասել է.«Այլ երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Կորեայի, Օմանի, Սիրիայի և Իրաքի բանակների հետ համագործակցությունն աճում է տարբեր ոլորտներում, հատկապես՝ ուսուցման ոլորտում»:

Նա հավելել է.«Այլ երկրների հետ ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակում, Իրանի բանակը հյուրընկալում է  տարբեր երկրների ուսանողների և ուսանողներ ուղարկում արտասահման»:

Տարբեր երկրների միջեւ գիտական և  գիտելիքների ​​փոխանակումների մասին գեներալ Ալիռեզա Շեյխն ասել է, որ  ուսանողների փոխանակումները տեղի են ունենում երկրների միջև փոխըմբռնման հուշագրերի ջրջանակում:

Նա ասել է. «Այն երկրները, որոնք ուսանողներ են ուղարկում Իրան, օգտագործում են Իրանի ժամանակակից մարտավարական և մարտական ​​գիտելիքները, որը սրբազան պաշտպանության և դիմադրության առանցքի փորձի արդյունքն է»:

 

Պիտակ