Սեպտեմբեր 16, 2021 13:52 Asia/Tehran
  • Իրանի բանակի գլխավոր հրամանատար. Իմպերիալիզմի դեմ պայքարը Իսլամական Հանրապետության բանակի յուրահատկություններից է

Իրանի բանակի գլխավոր հրամանատարը շեշտել է.«Իմպերիալիզմի դեմ պայքարը Իսլամական Հանրապետության բանակի յուրահատկություններից է»:

Հինգշաբթի օրը, նշելով, որ բանակն իր պարտքն է համարում պաշտպանել իսլամն ու հեղափոխությունը, գեներալ-մայոր Սեյեդ Աբդուլռահիմ Մուսավին ասել է.«Բանակի յուրաքանչյուր անհատի և զինվորի մեջ կա հեղափոխական ոգի, իսկ ճնշվածների  պաշտպանությունն ու իմպերիլաստների դեմ պայքարը բանակի բնորոշ հատկանիշներն են»:
Գեներալ-մայոր Մուսավին սպայական համալսարանների արարողության ժամանակ հավելել է.«Երիտասարդությունն իսլամական հեղափոխության երկրորդ քայլի հռչակագիրն իրականացնելու առաքելություն ունի, և մենք պետք է գնահատենք այս առաքելությունն ու հնարավորությունը»:

Գեներալ Մուսավին, խնամակալությունը, կրոնը, հեղափոխական բնույթը և գիտելիքներն ու կարողությունները ներկայացրել է որպես ԻԻՀ-ի բանակի վերահսկողության և առաջխաղացմանը նպաստող տարրեր:

Պիտակ