Իրանի հյուսիս -արևմուտքում չեզոքացվել է ահաբեկչական խումբ
https://parstoday.ir/hy/news/iran-i151124-Իրանի_հյուսիս_արևմուտքում_չեզոքացվել_է_ահաբեկչական_խումբ
Իրանի արևմտյան Ատրպատական նահանգի հարավում Փիրանշահրից Նաքադե տանող ճանապարհին, անվտանգության ուժերը չեզոքացրել են ահաբեկչական խումբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2021 04:41 Asia/Tehran
  •  Իրանի հյուսիս -արևմուտքում չեզոքացվել է ահաբեկչական խումբ

Իրանի արևմտյան Ատրպատական նահանգի հարավում Փիրանշահրից Նաքադե տանող ճանապարհին, անվտանգության ուժերը չեզոքացրել են ահաբեկչական խումբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն արևմտյան Ատրպատական նահանգի հետախուզական վարչությունը հայտարարել է. «Նահանգի հարավում հետախուզական ուժերի հետ բախումների ժամանակ, սպանվել են հակահեղափոխական խմբի երկու անդամներ,  ևս մի քանիսը ձերբակալվել են»:

Հայտարարության մեջ ասված է. «Ահաբեկչական խմբի անդամները ծրագրել էին շրջանի զինվորականների շղթայական սպանություններ, գումարի շորթում, ինչպես նաև բնակիչների դեմ ուղղված սպառնալիքների հնչեցում և բռնության գործադրում»:

Ահաբեկչական խմբի անդամներից առգրավվել է նաև որոշակի քանակությամբ զենք և զինամթերք: