Նոյեմբեր 12, 2021 16:57 Asia/Tehran
  • Իրանի ծանր նավթի գինն աճել է  11 տոկոսով

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ամսական վերջին զեկույցի համաձայն՝ իրանական ծանր նավթի գինը անցած ամիս (2021 թվականի հոկտեմբերին) աճել է մոտ 11 տոկոսով։

Իրանական ծանր նավթի գինը հոկտեմբերին հասել է 82 դոլար 14 ցենտի՝ մեկ բարելի դիմաց, ինչը 10,9 տոկոսով ավելին է անցյալ տարվա սեպտեմբերի 74 դոլար 8 ցենտի դիմաց։ Իրանական ծանր նավթի միջին գինը 2021 թվականի սկզբից կազմել է 68 դոլար 17 ցենտ՝  2020 թվականի նույն ժամանակահատվածի 39 դոլար 70 ցենտի դիմաց։

ՕՊԵԿ-ի նավթային զամբյուղի արժեքը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 8 դոլար 23 ցենտով կամ 11,1 տոկոսով՝ հասնելով 82 դոլար 11 ցենտի՝ մեկ բարելի դիմաց։ Երկրորդ անընդմեջ ամիսը լինելով ՕՊԵԿ-ի նավթային զամբյուղի արժեքն աճել է՝ կապված շուկայական հիմունքների բարելավման և բազային գների բարձրացման հետ:

Պիտակ