Նոյեմբեր 24, 2021 15:14 Asia/Tehran
  •  ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ. ԵՏՄ-ն եւ Իրանը շահագրգռված են Հյուսիս-Հարավ ուղղության օգտագործմամբ

Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի շահերի ընդհանրություն կա Հյուսիս-Հարավ ուղղությամբ տրանսպորտային եւ լոգիստիկ հնարավորությունների օգտագործման հարցում՝ եվրասիական մեծ գործընկերության ձեւավորման համատեքստում։

Այս մասին նոյեմբերի 24-ին Երեւանում «Եվրասիա - 21» առաջին միջազգային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման ժամանակ իր ելույթում նշեց Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

Այժմ, նրա խոսքով, բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու շուրջ։ Նա վստահություն հայտնեց, որ նման համաձայնագրի կնքումը բարենպաստ ազդեցություն կունենա երկարաժամկետ առեւտրատնտեսական կապերի եւ համագործակցության պլանավորման արդյունավետության վրա։

«Իրանի գլխավոր հարստությունը դեպի Հնդկական օվկիանոս մուտքն է»,-ընդգծեց Դոնչենկոն։ Նա հավելեց, որ Ռուսաստանը մեծապես կշահի ԵՏՄ-ին Իրանի անդամակցությունից։ «Իրանը Ռուսաստանի համար ամենահեռանկարային գործընկերներից մեկն է։ Ռուսաստանը կարող է Իրանին առաջարկել պարենային ապրանքների, ոչ պարենային ապրանքների, շինանյութերի, կահույքի, տեխնիկայի գրեթե ողջ տեսականին։ Իրանից Ռուսաստան արտահանվող հիմնական ապրանքներն են նավթը, գազը, նավթամթերքը, սննդամթերքը եւ գորգերը»,-եզրափակեց նա։

 

Պիտակ