Նոյեմբեր 27, 2021 08:50 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարի օգնական. Եվրոպան չպետք է հետևելով  ԱՄՆ-ին, ճնշում գործադրի Իրանի վրա

Իրանի ԱԳ նախարարի օգնական և նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գարսենյակի գլխավոր տնօրենը հայտարարել է. « Եվրոպան չպետք է հետևելով ԱՄՆ-ին, անարդարացիորեն ճնշում գործադրի Իրանի վրա»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  Փեյման Սաադաթն ուրբաթ օրը Բրյուսելում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանականդրադարձել է ՀԳՀԾ-ի ներկա խնդիրներին և Եվրոպայի կողմից համաձայնագրով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման հարցում թերացումներին, նշելով. «Որևէ հաստատության կամ երկրի կողմից պատժամիջոցների և ճնշումների քաղաքականության գործադրումը չի ազդում Իրանի որոշումների վրա, և Իրանը համապապատասխան կերպով կարձագանքի այդ քայլերին»:  

ԿԼողմերը քննարկել; են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և դիվերսիֆիկացման ուղիները այդ թվում՝ տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային ոլորտներում։

Բրյուսելը ԱԳ նախարարի օգնականի Եվրոպա այցի վերջին կանգառն է։ Սաադաթն ավելի վաղ մեկնել էր Պորտուգալիա, Իռլանդիա և Ֆինլանդիա, որտեղ հանդիպել էր այդ երկրների  բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Պիտակ