Դեկտեմբեր 01, 2021 11:03 Asia/Tehran
  • Վիեննայում կայացել է Ալի Բաղերիի և Էնրիկե Մորայի հանդիպումը

Վիեննայի բանակցություններին ամսնակցող երկրների ներկայացուցիչների հետ իրանական պատվիրակության երկկողմ հանդիպումներից հետո, Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Էնրիկե Մորայի հետ։

ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երեքշաբթի, պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների երկրորդ օրը, պատժամիջոցների վերացման աշխատանքային խմբի շրջանակներում, շարունակվել են փորձագիտական ​​բանակցությունները։

Իսկ այսօր իր աշխատանքը կսկսի միջուկային աշխատանքային խումբը:

Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած անօրինական պատժամիջոցների  չեղարկման  աշխատանքային խումբն իր աշխատանքը սկսել է պատժամիջոցների չեղարկման թեմայով ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի երեկվա նիստում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

«4 + 1 խմբի», Եվրամիության և Իրանի ներկայացուցիչները, երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ համաձայնել են Իրանի այն պահանջի հետ, որ բանակցություններում առաջնահերթությունը պետք է տրվի  ԱՄՆ-ի ճնշող և անօրինական պատժամիջոցների չեղարկմանը:

Ձեռք է բերվել նաև համաձայնություն՝ ձևավորել  միջուկային աշխատանքային խումբ: Սակայն Իրանը պնդում է, որ պատժամիջոցների չեղարկումը պետք է լինի բանակցությունների առաջնահերթությունը:

Պիտակ