Դեկտեմբեր 03, 2021 18:20 Asia/Tehran

Իրանի բանակցային թիմի խորհրդականը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը չվերադառնա ՀԳՀԾ, Իրանը կիրականացնի իր այլընտրանքային ծրագիրը՝ միջուկային ծրագրի շարունակությունը է և հարաբերությունների ամրապնդումն ասիական երկրների հետ:

Քաղաքական վերլուծաբան և ամերիկագետ Մոհամմադ Մարանդին, ով Վիեննայում է որպես իրանական բանակցային թիմի խորհրդական, ասել է. «Իրանցիները սպասում են, որպեսզի  Արևմուտքին ներկայացված երկու նախագծերի ճակատագիրը պարզվի և ըստ այդմ որոշում կկայացնեն երրորդ նախագծի վերաբերյալ»։

Նշելով, որ ներկայացված երկու նախագծերը համահունչ են ՀԳՀԾ-ի իրականացմանը, մարանդին հավելել է. «Երրորդ նախագիծը պատրաստ է, սակայն դեռ չի ներկայացվել»։

Նրա խոսքով. «Իրանցիները համարում են, որ ներկայացված նախագծերը տեղին են, իսկ   ամերիկացիներն ու եվրոպացիները չեն կարող ասել, որ Իրանը պայմանավորվածից ավելին է պահանջել»։

Պիտակ