Դեկտեմբեր 09, 2021 15:48 Asia/Tehran
  • Մեկնարկել է ՀԳՀԾ-ի  համատեղ հանձնաժողովի նիստը՝ Իրանի առաջարկած տեքստերի քննարկման առանցքայնությամբ

Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում, բանակցող պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ, մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը՝ Իրանի առաջարկած տեքստերի քննարկման նպատակով:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հանդիպումն անցնում է Իրանի  և «4+1» խմբի երկրների փոխնախարարների և քաղաքական տնօրենների մակարդակով՝ Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանիի և Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորայի նախագահությամբ։

Անցյալ շաբաթ Իրանը բանակցող կողմերին ներկայացրեց երկու տեքստ՝  ճնշող պատժամիջոցների վերացման և միջուկային խնդիրների  վերաբերյալ և այսօր ակնկալում է ստանալ  տրամաբանական և հիմնավորված պատասխան։

Նիստից առաջ Բաղերի Քանին հանդիպել է Չինաստանի և Ռուսաստանի պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաև ԵՄ ներկայացուցչի հետ՝  հանդիպման վերջնական համակարգումների նպատակով։

Պիտակ