Բուժքույրերն ու առողջապահության ոլորտի նահատակների ընտանիքների անդամները հանդիպել են հեղափոխության գերագույն առաջնորդի հետ
(last modified Sun, 12 Dec 2021 08:48:34 GMT )
Դեկտեմբեր 12, 2021 12:18 Asia/Tehran
  • Բուժքույրերն ու առողջապահության ոլորտի նահատակների ընտանիքների անդամները հանդիպել են հեղափոխության գերագույն առաջնորդի հետ

Մի խումբ բուժքույրեր և առողջապահության ոլորտի նահատակների ընտանիքների անդամներ, Զեյնաբ Քոբրայի ծննդյան և բուժքույրի օրվա առիթով, այսօր առավոտյան հանդիպել են հեղափոխության գերագույն առաջնորդի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել  կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի սահմանած առողջապահական արձանագրությունների համաձայն՝ Իմամ Խոմեյնիի հուսեյնիեյում:

Հեղափոխության առաջնորդը, հանդիպման ժամանակ ասել է. «Զեյնաբ Քոբրան կարողացավ ամբողջ աշխարհին ցույց տալ կանանց մեծ հոգևոր և մտավոր կարողությունները: Զեյնաբ Քոբրան կարողացավ ցույց տալ կնոջ վեհությունն ու նրա հոգևոր, մտավոր ուժի մեծությունը»։

Նա հավելել է. «Զեյնաբ Քոբրան ցույց տվեց երկու կարևոր կետ: Նախ՝ որ կինը կարող է լինել համբերության հսկայական օվկիանոս  և երկրորդ՝ կինը կարող է լինել իմաստության և խոհեմության գագաթը»:

Հանդիպման մանրամասները կհաղորդվեն հաջորդիվ:

Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում իսլամի մարգարեի թոռնուհու՝ իմամ Ալիի դստեր և իմամ Հոսեյնի քրոջ՝  Զեյնաբի ծննդյան օրն անվանվել է Բուժքույրի օր։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ