ԻԻՀ մեծարգո առաջնորդ. Թշնամին ստելով ու խեղաթյուրելով կփոխի ճնշողի ու ճնշվողի տեղը
Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մի խումբ բուժքույրերի և առողջապահության ոլորտի նահատակների ընտանիքների անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Եթե ճշմարտությունը չպատմեք, թշնամին ստելով ու խեղաթյուրելով ճնշողի ու ճնշվողի տեղը կփոխի»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր մի խումբ բուժքույրերի և առողջապահության ոլորտի նահատակների ընտանիքների անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Շիաների երրորդ առաջնորդ իմամ Հոսեյնի կարեկից քրոջ՝ Զեյնաբի վարքագիծն ու խոսքերը վկայում են կնոջ բարձր ոգու, վեհության, մտավոր ուժի մեծության, արժանապատվության ու տրամաբանության մասին»:
Կարևորելով հասարակության իրողությունները, հեղափոխության պատմությունը, սրբազան պաշտպանության վերաբերյալ իրողությունները և անցած 42 տարիների իրադարձությունները պատմելու անհրաժեշտությունը, այաթոլլահ Խամենեին ասել է.«Եթե դա չարվի, թեև բազմիցս չի արվել, ապա թշնամին իր ստերն ու խեղաթյուրումները կհրամցնի հանրային կարծիքին և ճնշողի ու ճնշվողի տեղը փոխելով կարդարացնի իր շարունակական բռնի գործողությունները»:
Զեյնաբի բարեբաստիկ ծննդյան տարեդարձի և բուժքրոջ օրվա կապակցությամբ շնորհավորելով բոլոր բուժքույրերին և առողջապահության ոլորտի աշխատակիցներին, գերապատիվ առաջնորդն ասել է.«Քարբալայի հարգարժան տիկինը ողջ մարդկությանն ու պատմությանն ապացուցեց, որ չնայած անցյալի և ներկայի, այդ թվում՝ ավտորիտար արևմուտքի՝ կանանց նվաստացնելու բոլոր անհեռատես ջանքերին, կինը կարող է լինել համբերության հսկայական օվկիանոս և իմաստության ու խոհեմության մեծ գագաթ»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը պատմելու և լուսաբանելու ջիհադը Զեյնաբի իմաստության ու խորը գիտակցության բնութագիրը համարելով հավելել է.«Զեյնաբը Քարբալայի ազդեցիկ ու հավերժական ճշմարտությունը պատմելով, թշնամուն առիթ չտվեց հաղթահարել իրողությունը»:
Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը բուժքույրական աշխատանքն աստվածային կրկնակի վարձատրությանն արժանի համարելով հավելել է.«Հիվանդի, հիվանդի հարազատների և բոլոր մարդկանց ներքին խաղաղության ու անվտանգության ապահովումը բուժքրոջ մյուս կարևոր արժեքներից է, և փաստորեն, ողջ ժողովրդը պարտական է բուժքույրական համայնքին»:
Նշելով, որ քիմիական ռմբակոծման ժամանակ Սադդամին օգնելով Իրանի սահմանային քաղաքների բնակիչներին խորը ցավ պատճառելուց և դեղորայքի ոլորտում սահմանափակումներ մտցնելով Իրանի ժողովրդին տառապանք պատճառելուց աշխարհի կայսերապաշտների ուրախանալու փաստը լիովին բացահայտվել է, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Հաշվի առնելով այս փաստերը, երբ բուժքույրերն անձնվիրաբար ժպիտ են պարգևում հիվանդներին ու նրանց մերձավորներին, փաստորեն պայքարում են քինախնդիր կայսերապաշտների դեմ, ինչը վկայում է իսլամական Իրանի բուժքույրական համայնքի կրկնակի արժեքի մասին»: