Մարտ 20, 2022 17:45 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Մուսավի. Իրանական 1400 թվականին բանակը զգալի հաջողություններ է արձանագրել

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը, Նոռուզի կապակցությամբ հղած ուղերձում հայտարարել է. «Իրանական 1400 թվականին բանակը զգալի հաջողություններ է արձանագրել պաշտպանության, հետազոտության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում»:

Բանակի հասարակայնության հետ կապերի գրասնեյակի հաղորդմամբ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին, հարգելով նահատակների հիշատակը, Նոռուզի կապակցությամբ շնորհավորել է Իրանի պատվավոր ժողովրդին, հեղափոխության ու իսլամական համակարգի, ինչպես նաև բանակի մարտիկներին ու պաշտպաններին։

Բանակի գլխավոր հրամանատարի ուղերձում ասված է. «Աշխարհն ականատես է լինում պատերազմի, սպանությունների, հակամարտությունների, հիվանդությունների տարածմանը և ամբարտավանների ու «մարդու իրավունքների պաշտպանների» քայլերին, որոնք իրականում ուղղված են մարդկության դեմ: 

Իսկ հպարտ Իրանը,  կրոնական և հոգևոր համակարգի հաստատման, խելացի ղեկավարության, ասպարեզում ժողովրդի, հեղափոխական ուժերի և զինված ուժերի մշտական ​​ներկայության շնորհիվ, ճնշող պատժամիջոցների և  չարամիտների դեմ պայքարելով, հաջողությամբ անցել է զարգացման, անվտանգության ու խաղաղության հաստատման ճանապարհը և կանգնել բոլոր դավադրությունների դեմ»:

Գեներալ Մուսավին հավելել է. «Իրանի բանակը, որպես իսլամական համակարգի պաշտպանության և անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանության հզոր բազուկ,  անձնուրաց ծառայողների և մյուս  զինված ուժերի  աջակցության շնորհիվ,  մեծ հաջողություններ է գրանցել պաշտպանության, հետազոտության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում»:

Ուղերձում նաև ասված է. «Անցնող տարում բանակն անցկացրել է  զորավարժություններ, ինչպես նաև կառուցել հետախուզական, մարտական ​​և ոչնչացնող անօդաչու թռչող սարքեր, սուզանավեր, ռադարներ, իրականացրել ռազմավարական, հետազոտական ​​ու կրթական նախագծեր և երկրի անվտանգության ամրապնդմանն ուղղված  միջոցառումներ»:

Պիտակ