Ապրիլ 03, 2022 17:28 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը Գուտերեշի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Վիեննայի բանակցություններում համաձայնության կայացումը մոտ է

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Վիեննայի բանակցություններում Իրանի առաջարկները ԵՄ-ի բանակցողի միջոցով փոխանցվել են ԱՄՆ-ին, և այժմ գնդակը Վաշինգտոնի դաշտում է»:

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում Վիեննայում ընթացող հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ ասել է. «Բանակցող կողմերը մոտ են համաձայնության կայացմանը, իսկ մնացած հարցերը ԵՄ-ի բանակցողի միջոցով փոխանցվել են ԱՄՆ-ին»:

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի աջակցել Եմենի ճգնաժամի լուծմանը և այդ երկրում պատերազմի դադարեցմանը, Ամիր Աբդոլլահյանը հույս է հայտնել, որ հրադադարի հաստատման հետ միաժամանակ ամբողջությամբ վերջ կդրվի Եմենի ժողովրդի շրջափակմանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույնպես կարևորել է  Վիեննայի բանակցությունները և հույս հայտնել, որ երկու կողմերը հնարավորինս շուտ համաձայնության կգան։

Շնորհավորելով  ռամազան սրբազան ամսվա կապակցությամբ՝ Գուտերեշը հավելել է, որ ՄԱԿ-ի օրակարգում է լինելու «Ռամազանի համերաշխության նախաձեռնություն»  ծրագիրը՝ խաղաղության հաստատման և մարդասիրական քայլեր իրականացնելու նպատակով: 

 

Պիտակ