Ապրիլ 04, 2022 19:13 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատար. Դիպուկահար հրթիռների ոլորտում Իրանը մեծ նվաճումներ է արձանագրել

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարն ընդգծել է. Բանակի մարտունակությունը զգալիորեն աճել է, և դիպուկահար հրթիռների ոլորտում Իրանը մեծ նվաճումներ է արձանագրել:

Բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարների և անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ գերտերությունները խոնարհվել են Իսլամական Իրանի հեղինակության առաջ, ասել է.«Իրանի Իսլամական հեղափոխությունն իր բացահայտ հեղինակությամբ ստիպել է վետոյի իրավունք ունեցող երկրներին բանակցություններում Իրանին բավարարելու ուղիներ փնտրել»:

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակությունը պայմանավորված է երեք հիմնական բաղադրիչներով, բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ասել է.«Այս երեք գործոններն են՝ Համակարգի առաջնորդը, որը սերում է իմամներից, իսլամի և ժողովրդի ազատագրման դպրոցնը, որի մասն են կազմում նաև զինված ուժերը»:

Բրիգադի գեներալ Հեյդարին հայտարարել է.«Իսլամական երկրներում միասնությունը հուսահատություն կառաջացնի իսլամի թշնամիների մոտ»։

Պիտակ