Ապրիլ 07, 2022 17:16 Asia/Tehran
  • Իրանից Եվրասիա արտահանման ծավալը 15 տոկոսով աճել է

Իրանի միջազգային մաքսային համագործակցության կազմակերպության գլխավոր տնօրենը տեղեկացրել է իրանական 1400 թվականին Իրանից դեպի եվրասիական շուկաներ ապրանքների արտահանման 15 տոկոս աճի մասին։

Իրանի միջազգային մաքսային համագործակցության կազմակերպության գլխավոր տնօրեն Հոսեյն Քախաքին հավելել է.«Իրանը 1398 թվականին համագործակցության և առևտրային փոխանակման համար  միության հետ ստորագրել է փոխըմբռնման եռամյա հուշագիր»։

Քախաքին նշել է, որ Ռուսաստանն Իրանի խոշորագույն առևտրային գործընկերն է միությունում և ասել. «Իրանից ԵԱՏՄ անդամ երկրներ ընդհանուր արտահանումը կազմում է մոտ մեկ միլիարդ 170 միլիոն դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ ավելի քան 4 միլիարդ դոլար; 1400 թվականին իրանական ապրանքների արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 15 տոկոսով»։

Քախաքին  հավելել է, որ Իրանը գյուղատնտեսական և բուսական արտադրանք է արտահանում Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան և Բելառուս, ինչպես նաև ներմուծում է  ցորեն, գարի, եգիպտացորեն և անասնակեր։

 

 

 

Պիտակ