ԻԻՀ առաջնորդ. Իսլամական հանրապետության ուժի գալակտիկան Իրանին վերածել է այլ ժողովուդրների համար գրավիչ օրինակի
(last modified Wed, 13 Apr 2022 03:57:06 GMT )
Ապրիլ 13, 2022 08:27 Asia/Tehran

ԻԻՀ գերագույն առաջնորդը երեկ երեկոյան մի խումբ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշելով, որ երկրի բոլոր հարցերը հնարավոր է լուծել և անդրադառնալով տարվա կարգախոսին, նշել է. «ԻԻՀ ուժի գալակտիկան և տարբեր ոլորտներում դրա ձեռքբերումներն Իրանին գրավիչ մոդելի են վերածել այլ ժողովուրդների համար»:

ԻԻՀ առաջնորդի տեղեկատվական գրասենյակի հաղորդմամբ, հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ կորոնավիրուսի վեց պատվաստանյութերի արտադրությունը, երկրի արտաքին պարտքի զրոյացումը և տարբեր ոլորտներում Իրանի գիտական, արդյունաբերական ու տնտեսկաան զարգացումներն Իսլամական Հանրապետության ձեռքբերումներն են: Նա նշել է. «Հաջողւթյան օրինակներից մեկն այն է, որ երկրի կառավարաման ընթացքը ճիշտ ուղու վրա է և հակառակ որոշ երկրների ու ի հեճուկս թշնամանքի, երկիրը կառավարվում է առանց արտաքին ուերի միջամտության, և իշխանությունն օրիանական կերպով փոխանցվում է մի իշխանությունից մյուսին»:

 

ԻԻՀ գերագույն առաջնորդը հավաստիացրել է. «Այս ձեռքբերումները և մյուս օիրինակները, ինչպես՝ տարածաշրջանում Իրանի ռազմավարական և բարոյական ազդեցությունն Իսլամական Հանրապետությանը վերածել են գրավիչ մոդելի»:

 

Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Թշնամին իր ագահությամբ, հուսահատ հայտարարաւոթյուններ է անում: Նախկինում նույնպես այդպես էր: Սակայն դրանց սխալ լինելն ապացոււցվել է, ինչպես Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ Սադդամի ելույթների դեպքում, երբ նա խոստանում էր մեկ շաբաթում գրավել Թեհրանը: Իսկ նրանից առաջ ամերիկացի մի ծաղրածու պաշտոնյա հայտարարել էր, թե Սուրբ ծնունդը նշելու են Թեհրանում:

 

ԻԻՀ առաջնորդը նշել է. «Այն, որ գոռոզ ամերիկացիները հստակորեն խոստովանում են, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է, շատ կարևոր է և չպետք է մոռանալ»:

 

Այնուհետև, խոսելով Իրանի դիվանագիտության ճիշտ ընթացքի մասին, այաթոլլահ Խամենեին նշել է. «Պաշտոնյաները ոչ մի կերպ չպետք է սպասեն միջուկային խնդրի լուծմանը և պետք է խնդիրները լուծելուն ուղղված քաղաքականությունը ծրագրեն ըստ երկրի իրականության»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը միջուկային բանակցություններին մասնակցող պաշտոնյաներին հեղափոխական, հավատացյալ և նվիրված  բնութագրելով և գոհունակություն հայտնելով ճնշումների և ծավալապաշտական քաղաքակնաության նկատմամբ բանակցող պատվիրակության դիմադրության կապակցությամբ, նշել է. «Դիմացի կողմը չկատարեց իր խոստումը և հրաժարվեց ՀԳՀԾ-ից: Այսօր նա ելք չունի և հայտնվել է  փակուղում: Իսկ Իսլամական համակարգը, ժողովրդի վրա հենվելով, հաղթահարել է շատ դժվարություններ և կանցնի նաև այս փուլը»:

 

Բարձր գնահյատելով  բռնագրավված  տարածքներում պաղեստինցի երիտասարդների շարժումն, առաջնորդը նշել է. «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ի հեճուկս ԱՄՆ-ի ու նրա հետևորդների ջանքերի և Աստծու կամքով, վերջնական հաղթանակը լինելու է Պաղեստինի ժողովրդինը:

ԻԻՀ առաջնորդը բարձր է գնահատել Եմենի ճնշված ժողովրդի քաջությունը և սրտացավ ու բարյացակամ հորդոր է ուղղել  սաուդչի պաշտոնյաներին, ասելով. «Ինչո՞ւ եք շարունակում մի պատերազմ, որում, գիտեք, որ չունեք հաղթելու հնարավորություն: Գտեք մի ճանապարհ և ձեզ փրկեք այս վիճակից»:

Այաթոլլահ Խամենեին ողջունեկով Եմենում հաստատված հրադադարն ասել է. «Եթե այս համաձայնությունն իսկապես իրականացվի, Եմենի ժողովուրդն իր և իր ղեկավարների կամքի, քաջության ու նախաձեռնության շնորհիվ հաղթելու է և Աստռված աջակցելու է այս ճնշված ժողվորդին»:

Պիտակ