Ապրիլ 15, 2022 06:45 Asia/Tehran
  • Իրանի բանակը տարածաշրջանում ուժի ու կարողության դրսևորման խորհրդանիշ է

ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտըարարել է. «Իրանի բանակը տարածաշրջանում ուժի ու կարողության դրսևորման խորհրդանիշ է»:

Բրիգադի գեներալ Համիդ Վահեդին,  ապրիլի 18-ին Իրանում նշվող Բանակի օրվա կապակցությամբ ասել է. «Այսօր Իրանի բանակը տարածաշրջանում ուժի ու կարողության դրսևորման խորհրդանիշ է: Բանակ, որը պատրաստ է զոհվել հանուն ժողովրդի, հանուն նրա խաղաղության ու անվտանգության: Եվ դա մարդասիրությունն է, որն առկա է այս հզոր կառույցի ծառայողների մոտ»:

Նա հավելել է. «Գիտությունը, գիտելիքը, հավատն ու բարեպաշտությունը վիլայաթի զինվորնեի ամենակարևոր առանձնահատկություններն են, և պետք է այս կարևոր առանձնահատկությունները զարգացնեք ձեր մեջ»:

Պիտակ