Ապրիլ 17, 2022 13:08 Asia/Tehran
  • Իրանի դեսպանի արձագանքը՝ շվեդացի  հակաիսլամիստի ակցիային

Արձագանքելով դանիացի աջակողմյան և հակաիսլամական առաջնորդի քայլերին, Շվեդիայում Իրանի դեսպանն ասել է. «Ռամազան սուրբ ամսվա ընթացքում Ղուրանն այրելը ռասիստական ​​հակաիսլամիզմի վառ օրինակ է»։

Շվեդիայում Իրանի դեսպան Ահմադ Մաասումի Ֆարը Twitter-ում գրել է. «Եվրոպան ժառանգում է ցեղասպանության և ֆաշիզմի չարագուշակ երևույթը: Տարօրինակ է, որ պատմական դառը փորձը դասեր չի տվել և  ատելության խոսքը պաշտպանվում է»։

Դանիայի «կոշտ գիծ» կոչվող աջ և հակաիսլամական կուսակցության առաջնորդ Ռասմուս Բալուդանն իր կողմնակիցների հետ պետք է հավաքվեր Շվեդիայի արևելյան ափին գտնվող Լինկոփինգ քաղաքում՝ այրելու Ղուրանի պատճենը: Մուսուլմանները բողոքի ցույց էին անցկացրել՝ դատապարտելով այդ քայլը: բողոքի ցույցի ժամանակ բախումներ են գրանցվել մուսւոլմանների և ոստիկանների միջև:

Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Դանիայի հակաիսլամիստական ​​կուսակցության առաջնորդի դեմ բողոքող դիմակավորված տասնյակ ցուցարարներ վանկարկում «Ալլահ աքբար»

«Կոշտ գիծ» կուսակցության առաջնորդ Ռասմուս Բալուդանը նույնպես Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այրել է Ղուրանը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ