Ապրիլ 17, 2022 18:50 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Բաղերի.  Իրանի զինված ուժերն ավելի արագ են  հզորանում, քան նախկինում

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է. «Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ցուցումների համաձայն, Զինված ուժերը հզորանալու ճանապարհային քարտեզն ավելի արագ են առաջ տանում, քան նախկինում»։

Ապրիլի 18-ին նշվող Բանակի օրվա կապակցությամբ հղած ուղերձում, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հավելել է. «Հերոսական բանակը, վստահելի մասնագիտական ​​աջակցությամբ և արժեքավոր փորձառություններով, իսլամական հայրենիքին սպառնացող վտանգների ճշգրիտ ճանաչմամբ և հավատարիմ, հեռատես, նվիրված, հեղափոխական և վիլայաթին հավատարիմ ուժերի շնորհիվ, այսօր և ապագայում վայրկյան անգամ չի զլանա  ջիհադ մղելու հարցում»:

Գեներալ Բաղերին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օրը հիշեցնում է հեղափոխության և իսլամական հայրենիքի պատմության մեջ  թագավորական ռեժիմի կործանումից և ԻԻՀ սրբազան համակարգի հաստատվելուց հետո հակահեղափոխականների ու մոնաֆեղների ապստամբության ավարտը»: 

Պիտակ