Ապրիլ 17, 2022 19:26 Asia/Tehran

Շվեդիայում Սուրբ Ղուրանը պղծելու քայլից հետո, այդ երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳ նախարարություն, որտեղ ներկայացվել է ԻԻՀ բողոքը:

Իրանի արտաքին գործերի նախարարության արևմտյան Եվրոպայի երրորդ վարչության նախագահը կիրակի օրը Թեհրանում  այդ երկրի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ, դատապարտելով ռամազան բարեբաստիկ ամսվա ընթացքում Սուրբ Ղուրանը պղծելու արարքը, ընդգծել է  Շվեդիայի կառավարության  պատասխանատվությունն այս հարցում: 

Նա կոչ է արել Շվեդիային անհապաղ վճռական քայլեր ձեռնարկել նման արարքներին վերջ դնելու համար և երաշխավորել, որ ապագայում նման քայլեր չեն արվի:

Աշխարհի ավելի քան երկու միլիարդ մուսուլմանների սրբությունները պղծելը և նրանց զգացմունքները վիրավորելը անվանելով խոսքի ազատության վատթարագույն չարաշահում, Իրանցի պաշտոնյան ասել է.«Այս ցավալի  դեպքը, որը տեղի է ունեցել Շվեդիայի ոստիկանության պաշտպանության ներքո, արատավորում է այդ երկրի  հեղինակությունը աշխարհի մուսուլմանների շրջանում»։

Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը ափսոսանք է հայտնել իր  երկրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ ասելով, որ անմիջապես այդ մասին կհայտնի իր երկրի իշխանություններին։

Պիտակ