Ապրիլ 18, 2022 18:57 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար. Ցանկացած տեսակի սպառնալիքին արձագանքելը պահանջում է կառչել գիտելիքին

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ընդգծել է. «Ցանկացած տեսակի սպառնալիքին արձագանքելը պահանջում է կառչել գիտելիքին»:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օրվա` ապրիլի 18-ին, տեղի է ունեցել բանակայինների շքերթը, նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարների ներկայությամբ:

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ-օդաչու Համիդ Վահեդին երկուշաբթի օրը հայտարարել է. «Ցանկացած մակարդակի և ցանկացած տեսակի սպառնալիքի արձագանքելունհամար պահանջվում է առաջնորդվել գիտելիքով, և անկասկած, գիտելիքի կենտրոն են համալսարանները»:

Անդրադառնալով իսլամական հեղափոխության մակարդակով բանակի ՌՕՈՒ-ը հզորացնելու մասին Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ցուցումներին, բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է.«Այդ նպատակի իրագործման համար պետք է հեղափոխական ուսանողներ ունենալ»:

Բրիգադի գեներալ Ամիր Վահեդին ասել է. «Այսօր մշակութային պատերազմների նոր մեթոդ կիրառելով, համակարգի թշնամիները փորձում են խաթարել իսլամական համակարգի մասին համոզմունքներն ու մտքերը»:

Պիտակ