Մայիս 01, 2022 17:04 Asia/Tehran
  • Իրանի բանակի ռազմական զգալի առաջընթացն ու բարձր կարողությունը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի փոխհամակարգողն ընդգծել է. «Ռազմական զգալի առաջընթացը վկայում է երկիրը պաշտպանելու բարձր կարողության մասին»:

 Iran Press լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին ասել է.«Այսօր մենք զգալի առաջընթաց ունենք ցամաքային, օդային, ծովային տեխնիկայի կառուցման ոլորտում, և ունենալով այս տեխնիկան՝ կարող ենք ապացուցել, որ ունենք երկիրը պաշտպանելու մեծ կարողություն ու  հնարավորությունն»։

Սայյարին հավելել է.«Այսօր երկրի մասշտաբով արձանագրված գիտական  առաջընթացի շնորհիվ,  զինուժում  ունենք համալսարաններ,  մասնագետ երիտասարդներ, գիտելիքահենք ընկերություններ,  ուստի գիտական  մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել տեխնոլոգիայի մակարդակի բարձրացմանը, ինչը կարող է  խթանել ռազմական կարողությունը»:

Պիտակ