Մայիս 29, 2022 11:47 Asia/Tehran

ԻԻՀ բանակի օպերատիվ բաժնի պետի տեղակալը հայտարարել է. «Բանակի գաղտնի հենակետերի առաքելությունները շատ առանձնահատուկ են և իրականացվում են հիմնականում սահմաններցի դուրս»:

Բանակի 313-րդ անօդաչու թռչող սարքերի ռազմավարական բազա գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի այցի ընթացքում, առաջին անգամ ցուցադրվել են բանակի նոր ձեռքբերումները։

Սեյեդ Մահմուդ Մուսավին, Խաբար  լրատվական գործակալությանն ասել է. «313 ռազմավարական բազայի նման բազաները գտնվում են երկրի տարբեր հատվածներում և գործում են արդեն  երկար ժամանակ»:

Նա հավելել է. «Բանակն այս բազան օգտագործում է անհրաժեշտ առաքելությունների համար»։

Մուսավին նշել է. «313  բազայում կիրառվող  անօդաչու թռչող սարքերը կարող են կատարել շատ առաջադեմ ընդհանուր առաքելություններ՝ անհրաժեշտության դեպքում հակառակորդին աշխատանքային հարվածներ հասցնելու համար»։

Պիտակ