Էսլամի. Տեսախցիկները կմիացվեն միայն Իրանի դեմ մեղադրանքների հնչեցումը դադարեցնելու դեպքում
https://parstoday.ir/hy/news/iran-i178594-Էսլամի._Տեսախցիկները_կմիացվեն_միայն_Իրանի_դեմ_մեղադրանքների_հնչեցումը_դադարեցնելու_դեպքում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանի միջուկային օբյեկտներում տեղադրված տեսախցիկները կակտիվացվեն և կմիացվեն Իրանի հասցեին հնչող բոլոր մեղադրանքները չեղարկվելու պայմանով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2022 12:48 Asia/Tehran
  • Էսլամի. Տեսախցիկները կմիացվեն միայն Իրանի դեմ մեղադրանքների հնչեցումը դադարեցնելու  դեպքում

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանի միջուկային օբյեկտներում տեղադրված տեսախցիկները կակտիվացվեն և կմիացվեն Իրանի հասցեին հնչող բոլոր մեղադրանքները չեղարկվելու պայմանով»:

Մոհամմադ Էսլամին ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները տեղադրվել են երաշխիքային պայմանագրի շրջանակներից դուրս, ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի միջուկային գործունեությունը վերահսկելու և սահմանափակելու նպատակով»:

Էսլամին ընդգծել է.«Քանի որ դուք չեք կատարել ՀԳՀԾ-ով  ստանձնած  ձեր պարտավորությունները, պատճառ չկա, որ Իրանը միակողմանի շարունակի  համարյա չեղարկված  համաձայնագիրը»։

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Քանի դեռ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունների ընթացքում պայմանագիրը ստորագրած կողմերը չեն վերադարձել իրենց պարտավորությունների կատարմանը և չեն հրաժարվել Իրանի հասցեին հնչող մեղադրանքներից ու անհիմն հայտարարություններից, որևէ տեսախցիկ չի միացվելու»։

Անդրադառնալով Վիեննայում բանակցությունների նոր փուլի մեկնարկին, Էսլամին հույս է հայտնել, որ ՀԳՀԾ-ն ստորագրած կողմերը բարյացակամ կգտնվեն և բարի կամք կդրսևորեն՝ համաձայնության գալու և խոստումները չխախտելու համար»։