Իրանի հետախուզական ուժերը ձերբակալել են վտանգավոր ահաբեկչի
(last modified Thu, 18 Aug 2022 03:29:31 GMT )
Օգոստոս 18, 2022 07:59 Asia/Tehran
  • Իրանի հետախուզական ուժերը ձերբակալել են վտանգավոր ահաբեկչի

ԻԻՀ տեղեկատվության նախարարությունը հայտարարել է արտասահմանում գործող ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկի ձերբակալության մասին։

Հայտարարության մեջ ասվում է. «Հետախուզական ուժերի անձնուրաց  գործողությունների շնորհիվ ձերբակալվել է արտասահմանում գործող շատ վտանգավոր ահաբեկիչ»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ձարբակալվածն ահաբեկչական գործողություններ է կազմակերպել  չորս երկրում և Սիրիայի ճգնաժամի գագաթնակետին, անդամագրվելով թաքֆիրական-ահաբեկչական խմբավորմանը, Հալեպ ու Համա քաղաքներում իրականացրել է մի շարք ահաբեկչական գործողություններ:

Նախարարությունը նաև հայտնում է, որ ձերբակալված ահաբեկիչն, ով ծանր սպառազինության մասնագետ է, սրբավայրերի պաշտպանների կողմից թաքֆիրականա ահաբեկիչների նկատմամբ գրանցած հաղթանակից հետո, իր գործունեությունն իրականացրել է Իրանի հարևան երկրներում և միանալով մեկ ուրիշ ահաբեկչական խմբավորման, շարունակել է Իրանի ժողովրդի և երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները: