Օգոստոս 22, 2022 13:10 Asia/Tehran

Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադառնալով Վիեննայում Իրանի պատժամիջոցների չեղարկման բանակցությունների ընթացքին ասել է. «Մինչ այժմ ԱՄՆ-ն ​​Իրանին չի պատասխանել ԵՄ համակարգողի առաջարկների վերաբերյալ»։

Լրագրողների հետ իր ամենշաբաթյա հանդիպման ժամանակ, Նասեր Քանանի Չաֆին, պատասխանելով բանակցությունների վերաբերյալ հարցին, ասել է. «Մենք շարունակում ենք բանակցությունները և դեռ չենք քննարկել մանրամասները: Բանակցությունների արդյունավետության մասին կարելի է խոսել, երբ պատասխան  ստացվի ամերիկյան կողմից»։

Քանանի Չաֆին հայտարարել է, որ Իրանը անհրաժեշտ ճկունություն է ցուցաբերել համաձայնության գալու համար, սակայն հիմա մյուս կողմը վարանում է պատասխանել։ Նա նշել է. «Ամերիկյան կառավարությունը պատասխանատու է ՀԳՀԾ-ի ներկա պայմանների համար, Իրանի Իսլամական Հանրապետությունը  չի կապելու բանակցային գործընթացը մարդկանց  կյանքի հետ»։

Քանանի Չաֆին ընդգծել է, որ Իրանը հետամուտ է ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործին, և այս հարցը  կապ չունի պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների հետ»։

Պիտակ