Օգոստոս 23, 2022 08:21 Asia/Tehran

ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Նախկինում մենք չունեինք այն ռազմական հզորությունը, որն ունենք այսօր: Հիմա մենք արտահանում ենք հրթիռներ և անօդաչու սարքեր»:

Երկուշաբթի օրը, Մաշհադի Ֆերդուսի համալսարանի պաշտոնյաների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, նշելով, որ թշնամին տարիներ շարունակ պատերազմել է Իրանի հրթիռային հզորության դեմ, անդրադառնալով ԻԻՀ հրթիռային ուժին, ասել է. «Արևմուտքը հայտարարում է, թե հրթիռների և անօդաչու սարքերի շուրջ բանակցություններն ավելի կարևոր են, քան Իրանի միջուկային խնդիրը: Այդ ուժը պատահական չի ձեռք բերվել և հիմնված է միայն ներքին ուժի և Իրանի ձեռք բերած գիտելիքների վրա»:

Անդրադառնալով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ինքնությանը, գեներալ Հաջիզադեն ասել է. «Նահատակ Սոլեյմանին հավատում էր դիմադրությանը, ջիհադին և տոկունությանը»:

Գեներալ Սոլեյմանին ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարն էր, ով նահատակվեց Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկյան բանակի իրականացրած ահաբեկչական գործողության ժամանակ։

Պիտակ