Սեպտեմբեր 02, 2022 08:38 Asia/Tehran
  • Կարևորվել է Իրանի և Բուլղարիայի միջև  միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը Թեհրանում Բուլղարիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջեւ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում միջազգային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։

Բուլղարիայի դեսպան Նիկոլինա Ստեֆանովա Կոնովայի հետ հանդիպման ժամանակ, Դարիուշ Ամանին ասել է, որ երկու երկրների միջև պատշաճ տրանսպորտային համագործակցությունը կնապստի տրանսպորտի ուղեվարձի  նվազելուն և կապահովի  տարածաշրջանի երկրների հետ մրցակցության հնարավորություն»:

Ճանապարհների և քաղաքաշինության նախարարության լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ամանին  հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը և Բուլղարիան Հյուսիս-Հարավ միջանցքի հենասյուներն են»։

Թեհրանում Բուլղարիայի դեսպանն ասել է. «Մենք միշտ փորձում ենք նպաստել երկու երկրների գործարարների միջև հարաբերությունների զարգացմանը՝ դյուրացնելով ապրանքների տեղափոխման և տարանցման գործընթացը»։

Պիտակ