Նոյեմբեր 12, 2022 08:49 Asia/Tehran
  • Իրանի  ԱԳ նախարար. Մենք Ռուսաստանին որևէ տեսակի զենք չենք տվել՝ Ուկրաինայի պատերազմում կիրառելու համար

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԱԽ 2231 բանաձևի համաձայն՝ այս պահին մենք զենքի արտահանման և ներկրման արգելք չունենք, սակայն մենք Ռուսաստանին որևէ տեսակի զենք չենք տրամադրել՝ ուկրաինական պատերազմում կիրառելու համար»։

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Նիկոլայ Միլկովի հետ հեռախոսազրույցում, ուկրաինական զարգացումների վերաբերյալ ասել է. «Մենք դեմ ենք տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և  Ուկրաինայի պատերազմին: Մենք աշխատում ենք հրադադարի հաստատման ուղղությամբ»:

Նիկոլայ Միլկովը  շնորհակալություն է հայտնել Իրանի ԱԳ նախարարին՝ Ուկրաինայում  պատերազմի դադարեցմանն ուղղված Թեհրանի ջանքերի և ճգնաժամի կարգավորման համար քաղաքական լուծումներ փնտրելու կապակցությամբ:

Նա ասել է. «Բուլղարիայի կառավարությունը մշտապես ողջունել է ՀԳՀԾ-ի վերակենդանացման գործընթացը և Իրանի ու միջազգային հանրության միջև համաձայնագրի իրականացումը»:

Պիտակ