Իրանի ԱԳՆ խոսնակ. Չինաստանի կառուցողական դերը տարածաշրջանային և միջազգային հարցերում
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին Չինաստանի CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.«Չինաստանի կառուցողական դերը տարածաշրջանային և միջազգային հարցերում կարևոր է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների համար»:
Քանանի Չաֆին ասել է. «Չինաստանի ջանքերը, որոնք ուղղված են ամրապնդելու տարածաշռջանային բազմակողմ համագործակցությունը, տարանցիկ տնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային և միջազգային առևտուրն արժեքավոր են»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է.«Չինաստանի կառավարությունը պատասխանատու երկրի լավ օրինակ էր կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ երկրին հաջողվեց կառավարել համաճարակն իր տարածքում: բացի այդ, Պեկինն օգնեց այլ երկրներին կառավարել ճգնաժամն ու հաղթահարել համաճարակը, և դրական ու արդյունավետ դեր խաղաց»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուրբաթ օրը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:
Նա ասել է. «Նավթի և էներգետիկայի, տարանցման, գյուղատնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում առկա մեծ կարողությունները շատ հարմար հարթակ են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացման և զարգացման համար»։