Սեպտեմբեր 26, 2022 12:11 Asia/Tehran
  • Քանանի Չաֆի. Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու հավակնություն ունեցողները պետք է վերջ տան տասնամյակների անմարդկային պատժամիջոցներին

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին հայտարարել է. «Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու հավակնություն ունեցողները պետք է վերջ տան տասնամյակների անմարդկային պատժամիջոցներին»:

Քանանի Չաֆին իր ինստագրամյան էջում գրել է. «Իրանի նկատմամբ թշնամու մոտեցումը միշտ ուղեկցվել է կեղծավորությամբ և երկակի ստանդարտներով: Իսկ վերջին անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ի ու երբեմն էլ Եվրոպայի քաղաքական առաջնորդները, նրանց լրատվամիջոցները, ինչպես նաև Արևմուտքի կողմից աջակցվող պարսկական լրատվամիջոցներն աջակցեցին խռովարարներին և ազգի անվտանգությունը խաթարողներին, և  անտեսեցին կամ նսեմացրին միլիոնավոր իրանցիների ներկայությունը երկրի փողոցներում և հրապարակներում՝ ի պաշտպանություն վարչակարգի և իրենց երկրի, ինչպես նաև քաոսի նկատմամբ նրանց վճռական ընդդիմությունը»:

Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններից հետո, որոշ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներ, միջամտողական հայտարարություններով աջակցեցին անկարգություններին  և իրենց լրատվամիջոցների օգնությամբ փորձեցին Իրանի ներքին մթնոլորտը մղել դեպի ավելի մեծ քաոս և անկարգություններ:

Պիտակ