Հոկտեմբեր 06, 2022 07:47 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Եթե ԵՄ-ն հապճեպ քաղաքական քայլ ձեռնարկի, մենք կպատասխանենք

ԻԻՀ ԱԳ նախարարը, ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատուի հետ հեռախոսազրույցում ասել է. «Եթե Եվրամիությունը հապճեպ քաղաքական քայլ ձեռնարկի, մենք կպատասխանենք»։

Ջոզեպ Բորելի հետ զրույցում, անդրադառնալով Իրանի ներքին զարգացումներին, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Օրենքի շրջանակում, մենք հետևում ենք Մահսա Ամինիի մահվան հանգամանքների պարզվելուն»:

Նա հավելել է, որ առաջիկայում կհրապարակվի Մահսա Ամինիի մահվան գործով դատաբժշկական եզրակացությունը:

Ջոզեպ Բորելն ասել է. «Համամիտ եմ, որ անկարգությունները և ահաբեկչությունը տարբերվում են խաղաղ ցույցերից և դրանց դեպքում պետք է համապատասխան արձագանք տրվի»:

Նա հավելել է. «Մենք նպատակ չունենք խնդիրներ ստեղծել  Իրան-ԵՄ հարաբերություններում»:

Վերջին օրերին,  Մահսա Ամինիի մահվան պատրվակով փողոց դուրս եկած խռովարարները, հակահեղափոխական լրատվամիջոցների հրահրմամբ,  Իրանի տարբեր քաղաքներում մեծ վնաս են պատճառել հանրային գույքին:

ԱՄՆ-ը և արևմտյան կառավարությունները, իրենց կից ԶԼՄ-ների միջոցով կեղծ  լուրեր են հրապարակում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: 

Պիտակ