Հոկտեմբեր 18, 2022 07:49 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Աշխարհի ոչ մի երկիր չի հանդուրժի հանրային գույքի ոչնչացումը

Արձագանքելով ԵՄ հակաիրանական նոր պատժամիջոցներին, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Աշխարհի ոչ մի երկիր չի հանդուրժի հանրային գույքի ոչնչացումը, և Իրանը բացառություն չէ»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկուշաբթի երեկոյան Twitter-ում գրել է. «Երկուշաբթի օրը, կեղծ տեղեկությունների վրա հիմնված ոչ կառուցողական քայլով, Եվրամիությունը կրկին դիմեց իրանցիների դեմ պատժամիջոցների անարդյունավետ գործիքին»:

Ամիր Աբդոլլահյանը նշել  է. «Աշխարհի ոչ մի երկիր չի հանդուրժի հանրային գույքի ոչնաչցումը, և Իրանը բացառություն չէ»:

Երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը մարդու իրավունքների խնդիրների պատրվակով պատժամիջոցներ է կիրառել Իրանի 11 քաղաքացու և չորս կազմակերպության նկատմամբ, այդ թվում՝ բարոյական անվտանգության ոստիկանությունը, ոստիկանական ուժերը և այդ ուժերի մի  խումբ ղեկավարներ:

Պիտակ