Հոկտեմբեր 18, 2022 08:20 Asia/Tehran
  • Քանանի. Իրանը փոխադարձ պատժամիջոցներ կկիրառի եվրոպական պաշտոնյաների և կառույցների դեմ

Խստորեն դատապարտելով Իրանի որոշ պաշտոնյաների և կառույցների դեմ ԵՄ միակողմանի պատժամիջոցներն, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Առաջիկայում Իրանը փոխադարձ պատժամիջոցներ կկիրառի եվրոպական պաշտոնյաների և կառույցների նկատմամբ»։

Նասեր Քանանին հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը և Իրանի ներքին գործերին միջամտության վառ օրինակ են համարվում:

Նա հավելել է. «Խորապես ցավալի է, որ նման սխալ և ոչ կառուցողական որոշման հիմքում ընկած են կոնկրետ քաղաքական դրդապատճառներ, ինչպես նաև Իրանի ազգի ներկայացուցիչների և նրանց հետ կապված հայտնի լրատվամիջոցների անհիմն, խեղաթյուրված հայտարարությունները»:

Նշելով, որ Եվրախորհրդի պատժամիջոցների որոշումը  կողմնակալ մոտեցման և մարդու իրավունքները որպես քաղաքական նպատակներին հասնելու գործիքի կիրառման շարունակություն է, Քանանին հավելել է, որ այդ որոշումն անընդունելի է և անարդյունավետ:

Նասեր Քանանին ընդգծել է. «Իրանի մեծ ժողովուրդը Եվրամիությունը և նրա անդամներին համարում է մարդու իրավունքների  ոտնահարող՝ ԱՄՆ-ի  անօրինական պատժամիջոցների նկատմամբ  անգործության և այդ հարցում Վաշինգտոնի հետ համագործակցության պատճառով»։

 

 

Պիտակ