Հակադարձելով Կառավարիչների խորհրդում վավերացված բանաձևին, Իրանն ուրանի հարստացումը հասցրել է 60 տոկոսի
https://parstoday.ir/hy/news/iran-i187376-Հակադարձելով_Կառավարիչների_խորհրդում_վավերացված_բանաձևին_Իրանն_ուրանի_հարստացումը_հասցրել_է_60_տոկոսի
Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին անգամ սկսել է Ֆորդոյում 60 տոկոս ուրանի արտադրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2022 09:02 Asia/Tehran
  • Հակադարձելով Կառավարիչների խորհրդում վավերացված բանաձևին, Իրանն ուրանի հարստացումը հասցրել է 60 տոկոսի

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին անգամ սկսել է Ֆորդոյում 60 տոկոս ուրանի արտադրությունը:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հակադարձելով Կառավարիչների խորհրդում վավերացված բանաձևին, ԻԻՀ-ն սկսել է Ֆորդոյում 60 տոկոս ուրանի արտադրությունը և երկուշաբթի առավոտյան, արտադրույունն հասել է կայուն փուլի:

Բացի այդ, հակադարձելով Կառավարիչների խորհրդի բանաձևին, երկրորդ քայլում Իրանը վերանայել է IR-2m և IR-4 ցենտրիֆուգները Նաթանզում, և այդ մեքենաների ևս երկու օբյեկտներ պատրաստ են գազ մատակարարելու համար: 
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ավելի վաղ հայտարարել էր. «Ի պատասխան եվրոպական երեք երկրների և ԱՄՆ-ի վերջին գործողության՝ Իրանի դեմ բանաձև ընդունելու հարցում, առաջին քայլում մի քանի գործողություններ են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության օրակարգում դրվել և դրանց իրականացումը իրականացվել է կիրակի օրվանից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քննիչնների ներկայությամբ «Նաթանզ»-ի և «Ֆորդո»-ի ուրանի հարստացման համալիրներում»։