Դեկտեմբեր 14, 2022 17:05 Asia/Tehran
  • Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են. ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) քարտուղարության միջև Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, փաստաթուղթը կներկայացվի ԵԱՏՄ երկրների և Իրանի խորհրդարաններ։

Այդ մասին տեղեկանում ենք  ТАСС գործակալությունից։

«Ցանկանում եմ ձեզ լավ նորություն հայտնել. Իրանի Իսլամական Հանրապետության և ԵԱՏՄ քարտուղարության միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են։ Իհարկե, այս համաձայնագիրը պետք է ներկայացվի վեց երկրների խորհրդարաններ՝ ԵԱՏՄ անդամ հինգ երկրների խորհրդարաններ և Իրանի խորհրդարան»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին:

 

Պիտակ