Իրանում ձերբակալվել են վերջին անկարգությունների ժամանակ Բրիտանիայի հետ համագործակցած խմբավորման 7 անդամներ
https://parstoday.ir/hy/news/iran-i189990-Իրանում_ձերբակալվել_են_վերջին_անկարգությունների_ժամանակ_Բրիտանիայի_հետ_համագործակցած_խմբավորման_7_անդամներ
Իրանի Քերման նահանգում ԻՀՊԿ մամուլի գրասենյակը հայտարարել է նահանգում վերջին անկարգությունների ժամանակ Բրիտանիայի հետ համագործակցած խմբավորման 7 անդամների, այդ թվում՝՝ ղեկավարների ձերբակալության մասին:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2022 07:46 Asia/Tehran
  • Իրանում ձերբակալվել են վերջին անկարգությունների ժամանակ Բրիտանիայի հետ համագործակցած խմբավորման 7 անդամներ

Իրանի Քերման նահանգում ԻՀՊԿ մամուլի գրասենյակը հայտարարել է նահանգում վերջին անկարգությունների ժամանակ Բրիտանիայի հետ համագործակցած խմբավորման 7 անդամների, այդ թվում՝՝ ղեկավարների ձերբակալության մասին:

Հայտարարության մեջ ասված է. ««Զագրոս» խմբավորման անդամները ձերբակալվել են ԻՀՊԿ հետախուզական ծառայության իրականացրած գործողության արդյունքում»:
Նշվում է, որ խմբավորման անդամներն ուղղակիորեն ուղղորդվել են Մեծ Բրիրտանիայից և ձևավորելով հակահեղափոխական խումբ, վերջին անկարգությունների ժամանակ իրականացրել են դիվերսիոն գործողություններ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Կորպուսի հայտարարության մեջ ասված է. «Ձերբակալվածների թվում են խմբավորման ղեկավարները և հիմնական անդամները, ովքեր մասնակցել են Իրանում տեղի ունեցած անկարգությունների պլանավորմանը, ուղղորդմանը և տարբեր գործողությունների: Իսկ համացանցի միջոցով նրանց ուղղորդող խմբերն ու ալիքները փակվել են»: