Դեկտեմբեր 30, 2022 12:15 Asia/Tehran
  • Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա 6 ամիսների ընթացքում

ԵԱՏՄ տնօրենների խորհրդի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է, որ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կարող է ստորագրվել 2023թ առաջին կեսին:

Նա նշել է. «Մենք համեմատաբար բարձր պատրաստվածություն ունենք ամբողջական համաձայնության  համար:  Այս պահին գործում է ժամանակավրո համաձայնագիրը, որի արդյունքները նույնպես դրական են»:

Մյասնիկովիչը հավելել է. «Ես կցանկանայի, որպեսզի համաձայնագիրը ստորագրվեր 2023 թվականի առաջին կեսին, որպեսզի մենք կարողանայինք անմիջապես սկսել դրա վավերացման գործընթացը»:

 

Պիտակ